Կառավարության այսօրվա նիստում Կարեն Կարապետյանը խնդրեց նախարարներին զեկուցելիս լինել մաքսիմալ լակոնիկ, որովհետև պետք է հասցնել ներկա գտնվել ԱԺ քվեարկությանը: Օրակարգային երկու հարց ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Լոքյանը ցանկանում էր բացատրել զեկույցի բովանադակությունը, սակայն հիշելով վարչապետի հանձնարարականը՝ լինել առավելագույնս կարճ, մի պահ կանգ առավ ու հարցրեց, շարունակի՞, թե կանգ առնի, ժամանակի սղությամբ պայմանավորված: Վարչապետը հարցրեց. «Իսկ դուք ինչի՞ց եք հաճույք ստանում»: Լոքյանը պատասխանեց. «Չշարունակելուց»: «Ուրեմն էդ արեք»,- ասաց Կարեն Կարապետյանը: