▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչից այդքան վրդովվեց Միհրան Ծառուկյանը

armlur.amգրում է. Երգիչ Միհրան Ծառուկյանի մոտ բուռն աշխատանքային շրջան է. նա այժմ «Ֆուլ հաուս» սիթքոմում հանդես է գալիս որպես դերասան, այս անգամ՝ հումորային ժանրում: Միաժամանակ զբաղվում է նաեւ երգչի իր կարիերայով: Սակայն, ինչպես պարզեցինք, երիտասարդ երգիչը դեռ պատրաստ չէ իր գործունեության հետ կապված քննադատական կարծիքներ լսել: Համենայն դեպս «Ժողովուրդը»-ի հետ զրույցում նա նման հարցադրումից նկատելիորեն վրդովեց:

-«Ֆուլ հաուս» սիթքոմում երկրորդ անգամ ներկայացաք որպես դերասան, բայց արդեն՝ հումորային կերպարում. դա ռիսկային քայլ չէ՞ր:

-Ինչպես միշտ՝ ռիսկի գործոնը մեծ էր, բայց, հավատալով տղաներին, սկսեցինք միասին աշխատել: Գրիգոր Դանիելյանն ու Մենչն օգնում են շատ հարցերում, ես էլ փորձում եմ մաքսիմալ լավ խաղալ: Թեեւ դերասանական կրթություն չունեմ, բայց արդեն որոշակի փորձ ունեմ «Դժվար ապրուստ»-ից: Իմ կերտած կերպարը դեռ պետք է հղկվի, բայց, կարելի է ասել, հունի մեջ եմ ընկել:

-Միհրա՛ն, փորձը ցույց է տվել, որ «Հայ սուպեր-սթարի» որոշ մասնակիցներ, այդ թվում՝ Դուք, ավելի մեծ ճանաչում եք ձեռք բերել, մեծ քայլերով առաջ գնացել շոու-բիզնեսում, քան հաղթած մասնակիցները, ո՞ր գործոնները Ձեզ օգնեցին այդ հարցում:

-Ճիշտն ասած՝ ես հատուկ ոչինչ չեմ արել ճանաչվելու համար: Եթե ունեմ հաջողություններ, ապա դրանք ժողովրդինն են:

-Սրտակերի կերպարից չե՞ք հոգնել:

-Դա ես չեմ որոշել…Պարզապես ասեմ, որ լինում է ժամանակ, երբ ուզում ես հանգստանալ այդ աշխույժ կյանքից, աժիոտաժից, բայց հետո շուտ վերադառնում ես աշխատանքի, դա նորմալ է: Եթե դու հայտնի մարդ ես, հասարակության կողմից ուշադրության կենտրոնում ես, այդ խոսակցությունները պետք է լինեն…

 

Ամբողջական հարցազրույցը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին