▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչը ստիպեց Սոս Ջանիբեկյանին վերադառնալ սերիալ

ESem.am գրում է. Օրեր առաջ USArmenia-ով սկսել է հեռարձակվել նոր «Բախտաբեր» հեռուստանովելը, որում նկարահանվում է նաև դերասան Սոս Ջանիբեկյանը:

Սոսը նշեց, որ հեռուստանովելում նկարահանվելու առաջարկն ընդունել է մի քանի դրդապատճառով: «Նախ առաջարկը գրավեց ինձ, քանի որ այս շրջանում գրաֆիկս ազատ էր: Ունեի մեկ այլ ֆիլմի առաջարկ, որը դրսում էր լինելու, բայց ինչ-ինչ պատճառներով պետք է մնայի Հայաստանում,-ասաց դերասանը և շարունակեց,- Մինչ առաջարկն ընդունելն ուսումնասիրել եմ ամբողջ անձնակազմը, խոսել եմ ռեժիսոր Վահե Սահյանի հետ, ում հետ աշխատել էի«Կյանքի գինը», «Վերադարձ» սերիալներում: Առաջարկը խոստումնալից էր, հասկացա, որ որակ կլինի: Իհարկե, 100 տոկոսով չեմ կարող գուշակել, հնարավոր է՝ սխալվեմ կամ բացթողում լինի»:

Դերասանի խոսքով` չի սիրում շատ պարապ մնալ: «Պարապությունն ինձ համար ամենանտանելի բանն է: Ամեն վատ բան աշխարհում գալիս է պարապությունից. տանել չեմ կարողանում դա: Մինչ այս նկարահանվում էի գեղարվեստական, ռուսական ֆիլմերում, ներկայացման մեջ էի զբաղված, իսկ այժմյան կարճատև պարապ ամիսներս որոշեցի նկարահանվել սերիալում»,-շեշտեց նա:Հարցին՝ արդյոք դերասանը առաջարկն ընդունել է նաև այն պատճառով, որ հնարավոր է՝ նկարահանումներ լինեն նաև ԱՄՆ-ում, Սոսը պատասխանեց. «Այո, իհարկե: Ես սիրում եմ շրջագայել և նույնքան սիրում եմ այն, երբ դա աշխատանքային բնույթ է կրում»:

Ըստ Սոսի՝ ինքը միշտ էլ քննադատաբար է մոտենում հեռուստասերիալներին: «Գուցե ոմանք մտածեն, թե ինչո՞ւ գեղարվեստական ֆիլմերից հետո կրկին գնացի սերիալ, բայց ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, որովհետև կարևորը որակն է. զբաղվում եմ իմ սիրած գործով, վաստակում եմ գումար, միշտ «ֆորմայի» մեջ եմ և ապրում եմ դերասանի կյանքով: Ավելացնեմ, որ լավ հեռուստասերիալը վատ նեկայացումից և վատ գեղարվեստական ֆիլմից լավ է: Էնպես չէ, որ եթե հեռուստասերիալ է, ուրեմն վատն է, որովհետև վատը ֆորմատով չի որոշվում»,-ասաց Սոսը և նկատեց, որ գոհ է նաև վարձատրությունից: «Ֆինանսական մասը ինձ համար երբեք մեծ դեր չի ունեցել: Ինձ համար առաջինը որակն է, դերը, սցենարը, կինոն, գեղարվեստական մասը, հետո միայն ֆինանսականը: Ինձ գրավեց նաև Անահիտ Մխիթարյանի սցենարը, դրա ոճը: Այս սցենարում չկան անհավատալի բաներ. ամեն ինչ արդիական է. սցենարիստը գրել է հասարակ, պարզ ու ներկայացրել ժողովրդի կյանքը»,-ավելացրեց դերասանը:

Հեռուստանովելում Սոսը սիրային եռանկյունու կողմերից մեկն է: «Բարեբախտաբար, թե ցավոք սրտի, իմ կերպարը հերոս է՝ սիրային հերոս: Նա ունի զսպվածություն, քարիզմա, ամբիցիաներ, նպատակասլացություն և անցնում է շատ լավ ճանապարհ: Իմ կարծիքով՝ նա շատ ճիշտ էվոլյուցիա, լավ կյանք է ապրում: Մի խոսքով,չեմ ուզում շատ բացել սցենարը, որովհետև այն մեծմասով բացահայտվում է իմ կերպարով: Եթե պատմեմ, կստացվի, պատմում եմ ֆիլմը: Նա հասարակ տղա է, հայ է, հերոս է, զինվոր է ու խիզախ է, ունի սկզբունքներ: Ամենակարևորը, որ խաղալու բան շատ կա: Շատ եմ սիրում մարդկային հարաբերություններ, որոնք ինձ համար ամենաթանկն են արվեստում, կոնկրետ կինեմատոգրաֆիայում, որտեղ կամ»,-ասաց նա: Ըստ դերասանի՝ ռեժիսորի, սցենարիստի, դերասանների շնորհիվ նկարահանվում է հետաքրքիր տողատակերով, կենսագրությամբ, ներքին  լարվածությամբ ու կռիվներով:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին