▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ զգացիք, երբ ձեր հետ միասին Ադրբեջանը Իսրայելին 12 միավոր շնորհեց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը. «Ես չեմ ճանաչում այն հայաստանցիներին, որոնք որոշել են Իսրայելը ներկայացնող երգչին առավելագույն միավորներ տալ Եվրոտեսիլի մրցույթում, որ հարցնեմ` քվեարկելիս մեր սահմանները պաշտպանելիս իսրայելյան հրթիռների ու աթս-ների հարվածներից զոհված մեր տղերքին չհիշեցի՞ք։
Նույն հարցը ես տալիս եմ, այսպես կոչված, ազգային ժյուրիի անդամներին։ Այսպես կոչված, քանի որ իսկական ազգայինը հազար ու մի պատճառով նման քայլի չէր գնա։
Ես ժյուրիի անդամներին հարցնում եմ` ի՞նչ զգացիք, երբ Իսրայելին 12 միավոր շնորհեց Ադրբեջանը, ի՞նչ զգացիք, երբ Իսրայելի ժյուրին կես ձայն անգամ մեր շատ լավ երգչուհուն և Հայաստանին չշնորհեց, ձեզ ինչ որ մեկը պարտադրե՞լ է առավելագույն միավոր չշնորհել Բելգիային, Ֆինլանդիային կամ հենց Շվեդիային, բայց շնորհել հենց Իսրայելին։ Եվ վերջապես` նաև ձեզ համար երկրային կյանքները տված տղերքը աչքներիդ առաջ չհայտնվեցի՞ն, իսկ սյունեցիների մասին մտածեցի՞ք։
Ցավն այն է, որ ըստ պաշտոնական աղբյուրների, քվեարկությանը մասնակցած հայաստանցիների մեծամասնությունը ևս քվեարկել է Իսրայելի օգտին։
... չգիտեմ ինչու է այսպես»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին