Բրիտանական մասնավոր ընկերության ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի օդանավակայանների շուրջ։
Մարտի վերջին Հայաստանի օդային տարածքում նկատվել էր (Flightradar24 կայքի միջոցով) Beech King Air 350i ինքնաթիռը, որը պտտվում էր Երևանի և Սիսիանի տարածքում:
Հետո ինքնաթիռը թռիչք է կատարել դեպի Թբիլիսի, այնտեղից ՝ Գյանջա (Գանձակ) և ավելի հարավ ՝ դեպի Լեռնային Ղարաբաղի տարածք, որտեղ նույնպես երկար ժամանակ պտտվել է օդում։ Ինքնաթիռը պատկանում է «Flight Precision» մասնավոր ընկերությանը, որը գտնվում է Բորնմութում (Մեծ Բրիտանիա)։
ArmeniaSputnik–ն է գրում ու նշում, որ Սիսիանի տարածքում ինքնաթիռի թռիչքների մասին տվյալներ խնդրեց ՀՀ քաղավիացիայից․ «Մեզ հայտնեցին, որ «Հայաէրոնավիգացիա» ընկերության պատվերով անգլիական «Flight Precision Ltd» ընկերության կողմից «Beechcraft Corporation B300» օդանավով «Սիսիան» օդանավակայանում իրականացվել են նոր տեղադրված VOR/DME ռադիոնավիգացիոն միջոցի թռիչքափորձարկումներ»: