Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ինձ Սամսոնյան Անիի տան հասցեն ո՞վ կտա: Ուզում եմ մի հատ ադրբեջանական դրոշ ուղարկեմ, թե չէ երեկվանից հետո մի ողբ, մի սուգ ա կապել:
Տեսնես ինչի՞ է հուզվել: Ուղարկեմ, թող իրանց տանը ծածանի Ադրբեջանի ու նիկալականության սիմվոլը:
Հ.Գ. Երեկ մինչ կհասնեի ՈՍ բաժանմունքի մոտ, տեղեկացա, որ Արամին բաց են թողել, իսկ հետո ճանապարհը տարավ դեպի Եռաբլուր... դրոշներն այնտեղ էին, Անի´:
ԼՀԿ-ական Անի Սամսոնյանը, հիշեցնենք, հետևյալ գրառումն էր կատարել.
Ադրբեջանական դրոշ եք վառում Երևանու՞մ, լուսառատ և անվտանգ դահլիճու՞մ: Դե այդքան խիզախ եք զինվորական համազգեստ հագեք ու գնացեք սահման:
Դուք հերոս չեք: Հերոսները հայկական բանակում են...
Տղերքը, ովքեր թողել են իրենց տունն ու տեղը:
Տղերքը, ովքեր ցրտին ու շոգին իրենց կամքն են կոփում:
Տղերքը, ովքեր թողել են իրենց սիրածին, կամ չեն գտնում իրենց սիրածին, որովհետև պետությունն են պաշտպանում:
Տղերքը, ովքեր պատրաստ են գնդակ ստանալ իրենց ճակատին` հանուն հայրենիքի:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝