Yerkir.am-ը գրում է, որ այսօր կառավարության արտահերթ նիստից առաջ փորձել է նախարարներից պարզել, թե ինչպես են գնահատում աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան` Հայոց ցեղասպանության ճանաչման համատեքստում: Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը քիչ էր մնում ասեր՝ չգիտի` ով է Քիմ Քարդաշյանը:
«Ի՞նչ Քիմ Քարդաշյան, ես ոչ մի բանից տեղյակ չեմ, ես նիստից ուշանում եմ»,- արձագանքել է նա: Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ այնպես է զարմացել հարցից, ասես երկու օր առաջ չէր, որ Քիմ Քարդաշյանին կառավարությունը ընդունեց` վարչապետի մակարդակով: Հիշեցնենք, որ մյուս նախարարները ողջունեցին Քիմի այցը Հայաստան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում