Ամերիկուհի Ջո Թոմպսոնը տնային պայմաններում ներկել էր մազերը «Schwarzkopf XXL Live» մազի ներկով։ Սակայն ներկը մազերին տարածելուց հետո կինը գլխամաշկի սուր այրոց է զգացել։ Թեև անմիջապես լվացել է գլուխը, սակայն այրոցը չի անցել: Արդեն առավոտյան կինն արթնացել այտուցված դեմքով և այրվածքներով։ Ընդ որում` Ջոի վիճակը գնալով վատացել է, նույնիսկ ամիսներ շարունակ տնից դուրս չէր եկել:
Նշենք, որ այսօր թեև Ջոին արդեն կազդուրվել է, սակայն որոշել է, որ այլևս երբեք մազերը չի ներկելու: