Շորժայում այսօր փարթի է անցկացվում, որը ձգվելու է մինչ ուշ երեկո․ ծովափնյա խաղեր են կազմակերպվելու, սելֆի՝ ջրի տակ, իսկ երաժշտությունը ապահովելու են DJ-ները։
Փարթիի կազմակերպիչը պատգամավոր Հայկ Սարգսյանն է։ Միջոցառմանը մասնակցելու համար բոլոր պատգամավորները հրավիրատոմսեր էին ստացել։
Ըստ ծրագրի՝ նախատեսվում է կոկտեյլի հյուրասիրություն, ներկայացվող կադրերում՝ վերցված Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից, մեծ թավայի մեջ սպագետիի է եփվում։
Միջոցառման ֆեյսբուքյան էջում նշված է, որ տոմսի արժեքը տղաների համար 7000 դրամ է, աղջիկների համար՝ 5000 դրամ, իսկ տղաների մուտքը առանց աղջիկների չի թույլատրվում։