Ռեինկարնացիա խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը,ով մի քանի շաբաթ առաջ Երևանին բաց նամակ էր գրել,Երևանի մասին իր մտահոգությունները վերածել է երգի: Երգն էլ վերածվել է «Երևան» ֆիլմի, որի ռեժիսորն Արտյոմ Հովակիմյանն է, նախագծի հեղինակ լուսանկարիչ Հայկ Բիանջյանը:
Ռոլանդ Գասպարյանը, երեկ Asekose.am-ի հետ զրույցում, նշեց, որ «Երևանին զայրացրել է այն, որ իրենց կարճ խելքով ոմանք իբր քաղաքը փոխել են դեպի լավը, դեպի նորը, էլիտարը...բայց Երևանը դա չէ: Այն, ինչ մեր պապերը, ծնողները և մենք ենք տեսել` չկա: Դա Երևանին շատ է զայրացրել: Եվ, կարծես անեծք կա Երևանի այս վիճակի համար»:
Ստորև ներկայացնում ենք «Երևան» ֆիլմը, որ կոչ է վերադարձնել մեր մայրաքաղաքն ու իր ոգին, վերադարձնել այն Երևանը, որտեղ սեր է եղել ու որը մենք, մեր ծնողներն ու մեր սերունդները կարոտելու են...
72157634589201807