Հաղորդավարուհի-դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ընկերներին խնդրել է բոյկոտել իր անունից կեղծ ֆեյսբուքյան էջին:
Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Նազենի Հովհաննիսյանը պարզաբանել է, որ ստիպված էր նման խնդրանքով դիմել, քանի որ ինչ որ մեկը, փաստորեն,
«պատճենել» է իր նկարները, տեսանյութերը ու նաև հանդես է գալիս գրառումներով, ակտիվ տեսակետներ է արտահայտում ու քննարկումների մասնակցում:
«Ճիշտն ասած` ես պարբերաբար եմ տեսնում նման էջեր,բայց այս մեկն ինձ վերջերս ուղարկեց իմ ընկերներից մեկը, տեսա, որ մեկին մեկ նույն նկարներով է պատրաստված էջը,նույնիսկ ֆոնային նկարներն են նույնը: Հեղինակը ոչ թե ներկայանում է որպես կեղծ էջ, այլ ներկայանում է որպես իմ անձնական էջ: Օգտագործելով իմ նկարներն ու տեսանյութերն` այդ էջը ասոցացվում է իմ անձնական էջի հետ: Ցանկացած մեկը կարող է լինել այս էջի օգտատերը: Ամենավատ բանը աշխարհում գրագողությունն է,սակայն գրագողությունից սարսափելի է մարդու գողությունը՝մարդու էության,դեմքի և այն ամենի ինչին, որ նա հասել է: Ինչ որ մեկը, ով իրեն թույլ է տվել ներկայանալ իմ անունով, հետևաբար կարող է իրեն թույլ տալ շատ արտահայտություններ,որոնց հեղինակը ես չեմ,բայց պատասխանը ես եմ` չէ՞ տալու»:
Հարցին` արդյո՞ք Նազենին կօգտվի իր անունը շահարկելու դեպքում դատի տալու իր իրավունքից` Նազենին պատասխանեց.«Ֆեյսբուքյան կեղծ էջեր բացելու փաստը չեմ կարծում ,որ օրենքով վերահսկվում է Հայաստանում:Այդ դաշտը դեռ պետք է ուսումնասիրել,ես նկատի եմ ունեցել կոնկրետ կազմակերպությունների,ովքեր կշահարկեն իմ անունը»:
Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան