▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ-որ մեկը չի ուզում, որ եթերում երևամ. Սարգիս Գրիգորյան

​​​​​​​

Life.panorama.am-ը գրում է. Հեռուստադաշտում, առավել ևս հեռուստասերիալներում ժամանակին մեծ պահանջարկ ունեցող դերասան Սարգիս Գրիգորյանը տևական ժամանակ է էկրաններին չի երևում: Life.panorama.am-ը կապ հաստատեց նրա հետ՝ իմանալու, թե ինչո՞ւ նրան այլևս էկրաններին չենք տեսնում, արդյոք մերժում է հրավերները, թե՞ նրանք բացակայում են. «Անկեղծորեն կասեմ, որ հրավերներ չեն լինում: Ես գիտեմ, որ պահանջարկ ունեցող դերասան եմ ու հասկանում եմ, որ ինչ-որ մեկը չի ուզում, որ եթերում երևամ: Իհարկե, կասկածում եմ՝ ով կարող է լինել, բայց առանց հիմնավորման մատնանշումներ չեմ անի»:

Հետաքրքրվեցինք, թե կա՞ն պատճառներ, որոնք կարող էին նման կոնֆլիկտի կամ չկամության առիթ դառնալ: Արդյոք այն մարդիկ, որոնց խանգարում է նրա ներկայությունը, հեռուստադաշտում են, թե՞... «Հնարավոր է, շատ չնչին պատճառներ լինեն, թեև նման բան չեմ հիշում: Ամեն դեպքում, ինչ պատճառ էլ լինի, չի կարելի նման կերպ վարվել: Իրենք իրենց խղճի, հոգու առաջ խնդիրներ ունեն: Հեռուստադաշտում կարող են լինել մարդիկ, որոնց ձեռք չի տալիս, որ ես հաճախ երևամ: Մարդկային նախանձ է: 100-ից 80-ը առաջին հերթին ինքն իրեն է ատում, հետո՝ քեզ: Մտածում են՝ ինչո՞ւ իրենց մոտ չի ստացվում այն, ինչը քեզ մոտ է ստացվում»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին