▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ նպատակ ունի ամերիկաբնակ ֆեյքը և ինչու՞ է կարծում, թե պատասխան չի տալու իր ստորությունների համար

Տեղեկացրել էինք, որ վերջին օրերին  ֆեյքերը մեր կայքի նյութերի ներքո հիմար ու անհեթեթ գրառումներ էին կատարում:

Asekose.am-ն, ինչպես և խոստացել էր, իր թանկ ժամանակը չի  տրամադրելու  ստահակներին պատասխանելուն,սակայն տեղեկատվական անվտանգության պրոֆեսիոնալները հաշված ժամերի ընթացքում կարողացան մեզ տվյալներ ներկայացնել չարագործի մասին. վերջինս ապրում է ԱՄՆ-ում, Լոս Անջելեսի արվարձաններից մեկում՝ Միսսիոն Հիլլսում, համակարգչային խուլիգանությամբ զբաղվում է  նաև Վիննայս կոչվող արվարձանից՝ հիմնականում իր ստոր արարքները գործում է 24.171.140.7 IP-ից: 

Մենք նաև այլ տեղեկություններ ունենք, սակայն , ինչպես ավելի վաղ գրել էինք, ստորության հեղինակաների  էժան անունները հրապարակելու ենք ոչ թե մենք, այլ իրավապահները:

Իսկ այդ հարցով , վստահեցնում ենք, զբաղվելու են ոչ միայն ՀՀ-ի, այլ նաև ԱՄՆ-ի պատկան մարմիններն ու առաջին քայլերը այդ ուղղությամբ արդեն արվել են: 

Եվ վերջում՝ նրան, ով ուշ թե շուտ զղջալու է իր արարքի համար, կրկին հիշեցնում ենք  Վարդգես Պետրոսյանի խոսքերն, ըստ որի անստորագիր  բառի արմատն ավելի շատ ստորն է, քան ստորագրությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին