▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ նորություններ ունի Քրիստինե Պեպելյանը

Քրիստինե Պեպելյանն առաջիկայում կներկայացնի 2012-ի սեպտեմբերին կայացած իր երեւանյան մենահամերգի  DVD տարբերակը: Երգչուհին  հայտնել է, որ ինչպես  մենահամերգն ու ձայնասկավառակը, տեսասկավառակն էլ է կոչվելու «Շնորհակալ եմ»:Այս մասին գրում է Բրավո. am-ը:

«Կան երգեր, որոնք տեսահոլովակ չունեն, մարդիկ կկարողանան համերգային տարբերակով ձեռք բերել: Այստեղ միայն համերգն է լինելու, տեսահոլովակներ չենք ընդգրկի, լուսանկարները եւս համերգային կադրեր են»,-նշել է Քրիստինե Պեպելյանը:

Տեսասկավառակի դիզայները լուսանկարիչ Արմեն Աղայանն է, որը նաեւ երգչուհու վերջին CD-ի ֆոտոշարքի հեղինակն է: «Հույս ունեմ` մարտի 8-ին տեսասկավառակը պատրաստ կլինի»,-ասել է երգչուհին:

Քրիստինե Պեպելյանը  նաեւ տեղեկացրել է, որ հնարավոր է` տեսահոլովակ նկարահանվի իր եւ Թաթա Սիմոնյանի դուետի հիման վրա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին