▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ լավ պրծանք, շոու բիզնեսը լռում է...

Հետաքրքիր է, բայց հիանալի...

Առհասարակ, շոու բիզնեսմենները սենց լարված ժամանակ, կոպիտ ասած ինչ կարում քերում են: Օրինակ մեկը հելնում էթում է դիրքեր, մեկը գռադն է պադվալից հանում, էն մեկը ջոկատ էսարքում (ֆեյսբուքով) ու ով ոնց կարում փնթի փիառվում է: Տենց պաշտոնյաներ էլ կան չէ՞, որ սահմանում լարված ժամանակ նավսյակի՝ Ադրբեջանի թեմայով հայտարարություն անելուց առաջ, տոմսեր մոմսեր են բռոնյա անում, դեսպանատան վիզա միզա են խփում ու նոր հելնում են «բրյուս լիոտ» ու «տեռմինատըրոտ» ելույթներ են ասում, իսկ տոմսերն էլ նրա համար են, որ յեսլի շտո ճռիկով պաբեգ անեն:

Այդ ֆոնին մեր շոու բիզնեսմենները մի փոքր քիչ են երևում, մի փոքր քիչ են քլնգվում, բայց ձեզ հավատացնում եմ՝ դրանք էլ են նույն պրինցիպով փիառվում:

Բայց այս անգամ բավարարված եմ. շոու բիզնեսիստներից ոչ մեկ հլը գլխից մեծ բաներ չի ասել ու հլը «ադրբեջանին չի սպառնացել»: Ասեմ ձեզ սենց ավելի սիրուն է ամեն ինչ...
Շատ լավ է, որ դուք հասկացել եք, որ ավելի լավ է ամեն մարդ գլուխը կախ իր գործով զբաղվի: Ասենք բանակի թեման նենց թեմայա, որ ամեն հայվան չպտի հելնի ու ՊԱԹՈՍԻ հետ հրապարակյնորեն սեքսով զբաղվի էլի...

Անհայտ Բաժանորդ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին