▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կարիք կա նման ինտենսիվության հերքել մի բան, որն այդքան էլ տարածում չէր գտել

Արդեն մի քանի օր է, ինչ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում հերքում է ԲՀԿ-ի՝ նախագահական ընտրություններից հետո կոալիցիա կազմելու մասին տեղեկությունները, ընդ որում՝ որակումներ տալով նման տեղեկություններ տարածողներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման տեղեկությունները սկսեցին տարածվել ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի հարցազրույցից (Ուրիխանյանի, հետագայում վերջինս սրբագրեց իր խոսքերը) հետո, որում նրա արտահայտած մտքերը չէին բացառել նման հնարավորությունը, բավականին տարօրինակ իրավիճակ է ստեղծվում: Ո՞րն է պատճառը, որ նվազագույնը 4-5 լրատվամիջոցներով տիկին Զոհրաբյանը, ամեն օր հարցազրույցներ է տալիս ու հերքում այդ տեղեկությունները, ո՞վ է մեղավոր նրանում, որ նրա գործընկերոջ խոսքը օբյեկտիվ պատճառներով ճիշտ չի ընկալվել: Վերջապես ի՞նչ կարիք կա լրատվամիջոցներին, լրագրողներին «օդում» մեղադրել իշխանական պատվերներ կատարելու մեջ, եթե նրանք «ոգեշնչվել» էին Ուրիխանյանի խոսքից: Հետո՝ Զոհրաբյանն այնպես է «վիրավորվել» կոալիցիայի գաղափարից, կարծես մինչև վերջերս իրենք չէին նույն ՀՀԿ-ի համ ՕԵԿ-ի հետ կոալիցիա կազմել: Ի՞նչ կարիք կա նման ինտենսիվության հերքել մի բան, որը կարծես թե այդքան էլ տարածում չէր գտել, ավելին՝ Զոհրաբյանն իր հերքման տեքստերով ավելի շատ է կասկածներ առաջացնում ու շրջանառում կոալիցիայի գաղափարը:

 

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին