▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կարիք կա հանրային մրուրը ջրի երես հանելու, ու՞մ ի՞նչ ենք ուզում ապացուցել…

Լրատվական մեր կայքերից մեկն այսօր ինքն իրեն գերազանցեց: 
Ուրեմն, առավոտյան լրահոս կարդալիս տեսնելով տեսանյութը հայ տրանսսեքսուալների մասին ակամա …. չէ, չէ, չէ, չզարմացա, ոչ էլ զզվանք ապրեցի, ոչ էլ արթնացավ իմ մեջ քնած ազգային ոգին, բարոյական կոդեքսը կամ այլ բան …. Ուղղակի ունեցա շատ պարզ տհաճության զգացում... Ասենք այնպիսին, ինչպիսին կունենա մարդ սուրճը խմել վերջացնելուց, երբ խմում է նաև մրուրը: Ակամա մի հռետորական հարց առաջացավ՝ 2011 թ. օգոստոսին տեղադրված նյութը ի՞նչ կարիք կար նորից ռասկռուտկա անելու, կամ առհասարակ ի՞նչ կարիք կա հանրային մրուրը ջրի երես հանելու, ում ինչ ենք ուզում ապացուցել, ում ջրաղացին ինչ կարգի ջուր ենք ուզում լցրած լինել կամ գոնե մի անգամ մտածե՞լ ենք հնարավոր հետևանքների մասին մինչև նյութի վերստին ռասկռուտկա անելը: Արդեն blognews.am-ում տեղ գտած մեկնաբանությունները լավագույնս խոսում են հանրային վերաբերմունքի մասին, որը մեղմ ասած բացասական է և պարունակում է ատելության հստակ դրսևորումներ, թեև զերծ չէ նաև «համավոր հարսի» կեցվածքին հատուկ երանգավորումից: Ստացվում է, որ մի քանի ավել դիտում կամ ավել like շահելու համար կայքը պատրաստ է շահարկելու ցանկացած թեմա, ու սա կոչվում է պրոֆեսիոնալ լրագրություն:
Լուսավոր Եվրոպայում, որի մասին մենք սիրում ենք այդպես եռանդուն կերպով խոսել հարկի-անհարկի ու նույն եռանդունությամբ էլ ընդօրինակել, որն ավելի շատ կապկում է, քան ընդօրինակում, երբեք հանրային կայքերում նման բան չես տեսնի, նույնը նաև ազատությունների ու իրավունքների հայրենիք Միացյալ Նահանգներում: Այնտեղ ամեն բան շատ հստակ է` ուզո՞ւմ ես նման նյութ նայել կամ տեղեկատվություն ստանալ՝ վճարիր, բաժանորդագրվիր ու Աստված քո հետ, նայիր մինչև մեռնելդ՝ անխափան վճարելով բաժանորդավճարները, իսկ հանրային համընդհանուր հասանելիություն ունեցող տեղեկատվական աղբյուրներում բացառված է, քանի որ կան կազմակերպություններ, ինչպես պետական, այնպես էլ հասարակական, որոնք վերահսկում են ու նման բանը կհամարեն դեմ ավանդական ընտանիքի, բարոյական նորմերի և այլ պատկերացումների ու սկզբունքների, որոնք իրենց հասարակական ամրության առանցքն են: Մինչդեռ մենք անում ենք ճիշտ հակառակը: Թեև եթե ավելի անկեղծ լինեմ, մեր օնլայն լրատվական դաշտի որոշ ներկայացուցիչներից դա սպասելի էր, քանի որ երբեմն այնպիսի նյութեր են տեղադրում, որ ուղղակի ինձ հիշեցնում են բուլվարային դեղին մամուլ, թող ներեն ինձ կոպտությանս, սակայն մասնագիտական լուրջ գիտելիքների կարիք չկա հասկանալու համար, որ այն ուղղակի աշխատում է դիտում, լայք հասկացությունները կուռք դարձրած: Ինչևէ, թերևս պիտի կրկին վերհիշել պրոֆեսիոնալ լրագրության պոստուլատները:

 Գրառումը ASEKOSE.am-ին ուղարկել է Արման Հ. Գրիգորյանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին