«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մայիսի 8-ին Դիմադրության շարժման ավտոերթն ու հանրահավաքը Գյումրիում առանց միջադեպերի չանցավ: Մեծ աղմուկ առաջացրեց հատկապես 70-անց տղամարդկանց եւ դաշնակցական երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպը: Այս դեպքի հետեւանքով վերջիններս նաեւ ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել:
Եվ, ահա, այս միջադեպից հետո համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե տարեց տղամարդկանց հրահանգել էր երիտասարդների հետ վեճի բռնվել Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակը, որը ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոս դառնալու հավակնություններ ունի: Ավելին, նա այդ ամենը կազմակերպել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր հետ, որը շատ ակտիվ է իրեն դրսեւորել այդ օրերին:
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակին, որը նշեց, թե այդ միջադեպի հետ ինքը որեւէ առնչություն չունի. «Անլրջություն ու անբարոյականություն է ինձ այդ դեպքի հետ կապելը»: Այս միջադեպից առաջ տեղի ունեցած ուշագրավ մանրամասներին «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա առաջիկայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում