▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կանխեց Րաֆֆի Հովհաննիսյանը, միգուցե նաև ` Վլադիմիր Գասպարյա՞նը

2008թ. մարտի 1-ի/2004թ. ապրիլ 12-ի-ի դեժավյո՞ւ, թե՞ նախապատրաստություն. Ի՞նչ կանխեց Րաֆֆի Հովհաննիսյանը, միգուցե նաեւ` Վլադիմիր Գասպարյա՞նը 


Ապրիլի 9-ի իրադարձություններին նվիրված այս տեսանյութում աչքիցս չվրիպեց մի հատված, որը չէի տեսել տեղում` լինելով նույն տարածքում: 

1. Ինչ-որ սուր լեզվակռիվ է տեղի ունենում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Ներսիկ Նազարյանի/Օսիպյանի միջեւ: 
2. Անհանգստացած հախուռն դեպքի վայր է վազում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ վազում դեպի Րաֆֆի Հովհաննիսյանը:
3. Ցնցող է շարունակությունը: Նա ուղղակի փակում է բռունցքները պարզած եւ դեպի Ներսիկ Նազարյանը վազող Րաֆֆի Հովհաննիսյանի ճանապարհը:
4. Դրան հաջորդում է Վլադիմիր Գասպարյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի կարճ բանակցությունը, որին չի մասնակցում Ներսիկ Նազարյանը: 

Ի՞նչ ծրագիր էր փորձում իրականացնել Ներսիկ Նազարյանը, որը կանխեց Վլադիմիր Գասպարյանը եւ որը զգում եւ տեսնում էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշեցնեմ, որ մինչեւ Վլադիմիր Գասպարյանի` վազքով դեպքի վայր գալը արդեն առաջին գծից մեկուսացրել էին Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր զինակիցներին`ոստիկանական խմբերով նրանց «առեւանգելով» ու տեղափոխելով կամ ոստիկանատուն, կամ ոստիկանական «բարիկադից» այն կողմ: Ժողովրդին այս կամ այն չափ կառավարելու ունակ գործիչները մեկուսացված էին, սադրիչների փոխարեն նրանց չեզոքացնել փորձած մեր տղաները նույնպես տարվել էին ոստիկանատներ/Երվանդը, Ժիրայրը եւ այլք/: Վերջինի կապակցությամբ ոստիկանները լրագրողներին պարզաբանել էին, թե ««Ի՞նչ գիտեք, որ նրանք սադրիչներ են»:
Մարտի 1-ի դեժավյո՞ւ, թե՞ նախապատրաստություն` առաջնորդները չկան, սադրիչները վխտում են, ըմբոստ քաղքացիների կրքերը եռում են տեղի ունեցողից: Ո՞վ էր իրականացնելու օպերացիան` Ներսիկ Նազարյա՞նը: Դրա համա՞ր էր գլխապատառ վազում ոստիկանապետը, ով, կասկած անգամ չունեմ, առցանց դիտում էր հենց իրենց` ոստիկանների տեսանկարահանումները: Կարծես թե ավելի պարզ է դառնում, թե ինչ գիտակցեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ժողովրդւի հետ միասին չարեց հաջորդ քայլը: 

Ապշեցնող է, որ նման էմոցիոնալ իրավիճակում, երբ կրքերը կարող են գերակայել, ընդունվում է սթափ որոշում: Այս ամենի մասին դեռ շատ կգրվի հետագայում:

Ստյոպա Սաֆարյանի գրառումը

Ֆեյսբուք

Տեսանյութը` 1in.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին