«Հրապարակը» գրում է, թե ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանի որդու` Հայկ Ախոյանի վրա հարձակված, մի քանի անգամ էլեկտրաշոկի ենթարկած անձինք իրենց հետ տարել են ոչ թե հարսանիքից վերադարձած Հ. Ախոյանի դրամապանակը, այլ` տան բանալիները: Ի դեպ, հետաքրքիր է, որ Արագած Ախոյանն ունի անտիկվարիատի, արվեստի գործերի, նկարների մեծ ու հարուստ, Հայաստանում եզակի համարվող հավաքածու՝ սկսած մ.թ.ա. բրոնզե դարից մինչեւ մեր օրեր, տասնիներորդ դարի ճանաչված ֆրանսիական քանդակագործների աշխատանքներ: Նրա հավաքածուի մեջ է նույնիսկ բանտային այն խցի բանալին, որտեղ պահվել է Չարենցը, գրամոֆոնների թանկարժեք հավաքածուի մեջ ուրույն տեղ ունի «Հիտլեր-ռադիոն»` պատերազմի տարիների ֆաշիստական Գերմանիայում արտադրված ռադիոյի գրեթե գեղագիտական նմուշ: Որոշ ԲՀԿ-ականներ չեն բացառում, որ հնարավոր է այդ անձինք էլեկտրաշոկն օգտագործել են, որպեսզի բանալիները կարողանան գտնել:
Ինչ կա տանը, որի բանալիները տարել էին ԲՀԿ-ական պատգամավորի հարձակման ենթարկված որդու մոտից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet