▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ իրավունք ունեք կնոջն էդ օրին հասցնել, ո՞վ եք դուք այ անողնաշար վախկոտներ. Անիտա Հարությունյան

Դիտեք նաև՝

Սկանդալային մոդել Անիտա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

/filemanager/uploads/anita_anna.jpg

«Ինչպիսին երկրի ղեկավարությունն է, այնպես էլ իրենց ստեղծած ԱԺ-ն է: Որևէ զարմանալու բան չկա, մենք խայտառակվել ենք աշխարհի առաջ սրանց պատճառով, շարունակում ենք խայտառակվել, անլուրջ պետություն դառնալ ու սա մինչև վերջ գնալու է: Այս ամենի լուծումը մեկն է. պետք է հներից , նորերից ու բոլորից արմատական ազատվել ու ստեղծել իրական իշխանություն ու իրական ընդիմություն, այլապես մենք ավելի շատ ենք կործանվելու:

Խայտառակության ու նողկանքի ամենավերջին դրսևորումն է առաջանում, երբ մի քանի րոպե հետևում ես իրադարձությունների զարգացմանը: Տպավորություն է, որ փողոցայինների քասթինգ է եղել ու ընտրվել են ԱՄԵՆԱները!!!

Էդտեղ կանգնած տղամարդիկ միայն մի օրգանով են տղամարդ համարվում, քանի որ կնոջ հանդեպ հարգանքն ու իրենց մայրիկների տված դաստիարակությունը ցույց տվեցին ամբողջ աշխարհով մեկ: Ձեզ տղամարդ ասողին կարելի ա մի հատ լավ ապտակ տալ: Ի՞նչ իրավունք ունեք կնոջն էդ օրին հասցնել, ո՞վ եք դուք այ անողնաշար վախկոտներ: Էդ կինն ավելի մակարդակով ու կիրթ էր, անկախ նրանից, թե ինչ կուսակցության անդամ էր! կարևորը ձեր պես փալաս չէր: Երևի էդ աթոռը, էդ պաշտոնը միայն երազներում եք տեսել ու երազախաբ եղել: Զզվելի է տեսնել Ձեր դեմքը, ձեր մակարդակն ու էլ ավելի զզվելի է հաշտվել այն իրականության հետ, որտեղ դուք եք ղեկավարում!!!»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին