Ներկայացնում ենք նախկին ու ներկա դեսպանների որդիների զինծառայությունից ազատման հիմքերը:
Այս մասին գրում է «Հետքը»՝ շարունակելով անդրադառնալ բարձրաստիճան պաշտոնյաների որդիների՝ զինծառայությունից ազատման խնդրին: Դեսպանների որդիները հիմնականում կամ այլ երկրի քաղաքացիություն ունեն, կամ էլ հաշվառված չեն ընտրողների ռեգիստրում:
Պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատվել է արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցի որդին՝ 31-ամյա Նարեկ Ադոնցը: Ավետ Ադոնցը փոխնախարար է նշանակվել այս տարվա փետրվարին, 2014-2019 թվականներին եղել է Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:
Ինչպես հայտնել է փոխնախարար Ադոնցը՝ որդին զինծառայությունից ազատվել է գիտական աստիճան ունենալու հիմքով: Ուսումնառության ընթացքում տարկետումներ է ստացել, տնտեսական գիտությունների թեկնածու է:
ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ, Եգիպտոսի Հանրապետությունում ՀՀ նախկին դեսպան Արմեն Մելքոնյանի որդին՝ 37-ամյա Աշոտ Մելքոնյանը, զինծառայությունից ազատվել է գիտական աստիճան ունենալու հիմքով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում