▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ հատուկ ինքնաթիռով է Երևան ժամանել աշխարհի ամենապատվավոր սպորտային մրցանակը

Տեղեկացրել ենք, որ Երևանում կայացել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը:

Սերժ Սարգսյանը միջոցառման վայր էր եկել ֆուտբոլասեր թոռնիկի՝ փոքրիկ Սերժի հետ միասին:

Աշխարհի նախկին չեմպիոն Քրիստիան Կարամբյոն Սերժ Սարգսյանին է փոխանցել Ֆուտբոլի աշխարհի գավաթը, որին Հայաստանում փաստացի նրանք երկուսով իրավունք ունեին դիպչելու:

Ըստ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պահանջի, գավաթին դիպչելու իրավունք ունեն միայն աշխարհի չեմպիոններն ու երկրների ղեկավարները։

Ոսկե գավաթն  արդեն 4-րդ անգամ է ուղևորվում միջազգային շրջագայության, որը կտևի 220 օր և կներառի ավելի քան 50 երկիր, որից 24-ում գավաթը ներկայացվելու է առաջին անգամ, այդ թվում՝ Հայաստանում:

Աշխարհի ամենապատվավոր սպորտային մրցանակը, որը պատրաստված է ավելի քան 6 կիլոգրամանոց  ոսկուց, ճանապարհորդության ընթացքում ապահովվում է անվտանգության հատուկ միջոցառումներով: 

Իսկ թե ի՞նչ ինքնաթիռով է Երևան ժամանել աշխարհի ամենապատվավոր սպորտային մրցանակը՝ ներկայացնում ենք լուսանկարով. 

Ա, Մաթևոսյան

Ստորև կարող եք դիտել Սերժ Սարգսյանի ելույթը՝ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթի ընդունման արարողության ժամանակ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին