▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ համար որևէ փակ դուռ չկա` Անահիտ Շահբազյան

Դիտեք նաև՝

Armlur.am գրում է. Երգչուհի Անահիտ Շահբազյանը, ով բազմաթիվ միջազգային մրցույթներում բարձր է պահել Հայաստանի անունը, իր հայրենիքում ճանաչվեց միայն «Հայաստանի ձայնը» նախագծին մասնակցելուց հետո: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իր արվեստը մասսայականացնելու համար իրեն պակասում է լավ փիարը:

-Անահի՛տ, այժմ ստեղծագործական ի՞նչ պրոցեսի մեջ եք: Հատկապես, երբ արդեն երկու բենդ ունեք. ի՞նչ անակնկալներ են սպասվում երկրպագուներին:

-Բենդերիցս մեկի հետ միայն ջազ ենք ներկայացնում, իսկ մյուսով՝ արտասահմանյան cover-ներ: Ունեմ մի քանի նոր երգ, դրանցից մեկի խոսքերը գրել է Լեւոն Բլբուլյանը, այն մշակման փուլում է, իսկ մյուսի հեղինակը երգահան Արսեն Գրիգորյանն է:

-Ձեր ստեղծագործություններում եւ հատկապես «Կարոտի անուրջներ»-ում ոմանք նկատում են Էլվինա Մակարյանի շունչը. գուցե ոգեշնչվե՞լ եք նրանից, կրկնօրինակելու վտանգ չե՞ք տեսնում:

-Շատ եմ սիրում Էլվինա Մակարյանին, որն ինձ համար յուրօրինակ երգչուհի է, բայց որ ասեմ՝ նրանից ոգեշնչվել եմ, ոչ: Շատերից եմ լսել, որ մեր ձայները նման են, դա ինձ ուրախացնում է: Միեւնույն ժամանակ Էլվինա Մակարյանի երգացանկում մի տեսակ գերակշռող թախիծ եմ նկատել, որը չէի ուզենա՝ լիներ իմ երգացանկում: Իսկ նրան նմանակելու խնդիր բացարձակ չունեմ:

-Մի քանի անգամ մասնակցել եք միջազգային մրցույթների եւ առաջնային տեղեր գրավել. ինչպե՞ս ստացվեց, որ «Հայաստանի ձայնը» նախագծից հետո միայն Ձեզ սկսեցին ճանաչել:

-Պարզապես մինչ այդ նախագծին մասնակցելն ինչ-որ արել եմ, չի պրոպագանդվել, լավ չի «փիարվել», ուստի այդ մրցույթների մասին քչերն են իմացել: Ինձ ճանաչում էին միջազգային բեմերից, բայց ոչ իմ հայրենիքում: Իսկ «Հայաստանի ձայնը» նախագծին մասնակցելով՝ շատ լավ գիտակցում էի, որ այն ինձ ճանաչում բերելու լավ առիթ էր:

-Նույն «Discovery» մրցույթը, որին Դուք պետք է մասնակցեիք, իր վարկանիշով ոչնչով չի զիջում, օրինակ, «Նոր ալիքին»: Ինչո՞ւ այդպես էլ հանդես չեկաք այդ մրցույթում, եւ ի՞նչն է պատճառը, որ հայերս ավելի շատ տեղ ենք տալիս, ասենք, «Եվրատեսիլ»-ին:

-Այո՛, «Discovery»-ում, օրինակ, ավելի շատ գնահատվում է երգչի ձայնն ու տաղանդը, քան ներկայացրած շոուն: Իմ մասնակցությունը չստացվեց զուտ տեխնիկական պատճառներով: Իսկ մեր երկրում, չգիտես ինչու, «Եվրատեսիլ»-ի բեմը հաղթահարելուց հետո որոշ արտիստների թվում է, թե իրենք արդեն ամեն ինչի հասել են, կայացել են: Բայց դա այդպես չէ…Աշխարհում ավելի լուրջ մրցույթներ կան, որոնք, շատ արտիստներ հաղթահարելով, չեն գոռազացել…

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ armlur.am-ում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին