▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ համար երգը միշտ էլ եղել է որպես հոբբի, իսկ նորաձևությամբ զբաղվելը՝ առաջնային աշխատանք.Անահիտ Սիմոնյան

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցը երգչուհի եւ արդեն նաեւ ոճաբան Անահիտ Սիմոնյանն է: Երգչուհին վերջին օրերին երգարվեստում երկարատեւ դադարից հետո հանդիստաեսին ներկայացրեց իր նոր «Love you հոգիս» երգը, որին հանդիսատեսի մի մասը արդեն ծանոթ էր. «Վերջապես թողարկեցի իմ նոր երգը, որը կոչվում է «Love you հոգիս», սակայն համերգներից մեկի ժամանակ կատարելով այս երգը այն արդեն անօրինական ճանապարհով հայտնվել էր համացանցում եւ գուցե շատերի համար այն այնքան էլ նոր չէր»,- նշեց երգչուհին, իսկ այն հարցին, թե սա արդյոք երգարվեստում դարձյալ ակտիվ աշխատելու մեկնարկ կարող է համարվել, թե ոչ, Անահիտը պատասխնեց. «Կարելի է եւ այդպես ընդունել, քանի որ արդեն կան մի քանի նոր երգեր, եւ ամռան սկզբին էլ  ամենայն հավանականությամբ կլինի նոր տեսահոլոավակ»:

Երգչուհին մի անգամ նշել էր, որ երգարվեստում հարաբերական դադար կտա, մինչեւ իր նորաձեւության տունը կհասցնի անհրաժեշտ մակարդակի, եւ զրույցի ընթացքում այն հարցին, թե արդյոք եկել է հենց այդ ժամանակը, ոճաբան-երգչուհին նշեց.

«Այո, ես որոշել էի իմ ողջ ժամանակն ու ուժը ներդնել իմ նորաձեւթյան տան վրա, այս որոշմանը եկա, քանի որ ինձ համար երգը միշտ էլ եղել է որպես հոբբի, իսկ նորաձեւթյամբ զբաղվելը՝ ավելի առաջնային աշխատանք: Հիմա եկել է այն ժամանակը, որ գիտակցում եմ, որ կարող եմ համատեղել սիրելի աշխատանքս ու սիրելի հոբբիս, թեպետ պետք է ասեմ, որ այս ընթացքում, երբ նոր երգերով հանդես չէի գալիս, հենց ուզում էի երգել, գնում է Հայկոյի ձայնագրման ստուդիա եւ սիրողական մակարդակով երգեր էի ձայնագրվում՝ նման կերպով բավարարելով երաժշտության նկատմամբ իմ սերը»:

Խոսելով իր նորաձեւության տնից՝ ոճաբան-երգչուհին պատմեց, որ ամեն բան անում է այն զարգացնելու համար, ավելին, նրա խոսքերով, իր բրենդը արդեն վաճառվում է ԱՄՆ-ում.

«Վաղուց նպատակ ունեի արտահանել իմ արտադրանքը, հիմա արդեն Միացյալ Նահանգներում online տարբերակով վաճառվում են իմ հեղինակած հագուստները, բացի այդ կան պլաններ, որ Ռուսաստանի Դաշնությունում եւս «Անահիտ Սիմոնյան ֆեշն» մասնաճյուղ բացվի, չգիտեմ, որքանով կստացվի իրագործել այն, քանի որ վերջինս դեռ քննարկման փուլում է գտնվում»,- նշեց նա ու հավելեց, որ դեռ շարունակում է իր համար երազանք մնալ սեփական ցուցադրությունն ունենալը եւ որին շատ է սպասում. «Ներկա պահին ես պատրաստ չեմ ցուցարության: Դա ահռելի աշխատանք է, դրա համար պետք է հասունանա պահը, որպեսզի ես ել հասկանամ, որ կարող եմ այն իրականացնել»: Փոխարենը, Անահիտը փորձում է իրականացնել նորաձեւության աշխարհում իր մյուս նպատակը.

«Վաղուց նպատակ ունեի համագործակցել արտասահմանյան հայտնի նորաձության տների հետ եւ մաստեր կլասս անցնել, հիմա արդեն քննարկում ենք Փարիզում եւ Ռուսաստանում մի քանի տարբերակներ, սակայն դրա համար բավականին ժամանակ է պետք, պետք է թողնեմ ընտանիքս ու որոշ ժամանակով տեղափոխվեմ այնտեղ, ինչը ես չեմ ուզում»,- ընդգծեց ոճաբանը: Խոսելով ընտանիքից` Անահիտ Սիմոնյանը վստահեցրեց, որ, չնայած իր եւ ամուսնու ակտիվ աշխատանքին, նրանք երկուսն էլ փորձում են անհրաժեշտ ժամանակ տրամադրել որդուն՝ Արմանին.

«Ամեն առավոտ հիմնականում ինքս եմ որդուս մանկապարտեզ տանում, իսկ մեծ մասամբ մանկապարտեզից հետո Արմանը ինձ հետ է լինում: Իհարկե, օրեր են լինում, որ աշխատանքս շատ է լինում եւ ստիպված եմ լինում որդուս քիչ տեսնել, բայց օրեր էլ են լինում, երբ կարող եմ վերցնել նրան մանկապարտեզից եւ ամբողջ օրը տանը անցկացնել,- նշեց նա ու հավելեց, որ ամուսնուն եւս աչքաթող չի անում,- ես եւ Հայկոն աշխատում ենք ազատ գրաֆիկով, մենք երկուսս էլ մեր սիրելի աշխատանքն ունենք, բայց չենք սպասում, որ մեր ընտանիքը հավաքվի միայն երեկոյան, օրվա ընթացքում մենք միասին հաճախ ենք հանդիպում»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին