▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ գրեց մի կին, ով պատմեց, որ 10 տարի ամուսնացած էին ու բալիկ չէին ունենում

Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկ ինձ գրեց մի կին, ով պատմեց որ 10 տարի ամուսնացած էին ու բալիկ չէին ունենում: Ութ տարիներ երկար բուժվել են: Էլ էկո, էլ ինչ տեսակ բուժում ասես չեն արել, բայց ոչինչ չի ստացվոլ, ոչ մի արդյունք: Հետո, ասում է, թողեցինք բոլոր բուժումներն ու հետևեցինք Աստծուն: Ասում է, արդեն տարի ու կես է, որ ամուսնու հետ հասկանալով ամեն Կիրակի մասնակցում են Սբ. Պատարագներին՝ գիտակցելով ամեն ինչ: Ասեց, որ 3 ամիս առաջ ամուսիններով գնացել են Տաթևի վանք ուխտի: Հիմա արդեն 2 ամիս է հղի է: Նաև պատմեց, որ ամուսինը ժամերգության ու Պատարագի արանքում ծխել էր, և հայր Միքաելը դրա համար իրեն Հաղորդություն չէր տվել: Կինը առանձին մոտեցել ու աղոթք է խնդրել, որ 10 տարի երեխա չունեն: Հայր սուրբն ամուսնուն հորդորել էր թէ որ դու այպես ծխում ես որտեղի՞ց երեխա լինի: Ինչ որ բան պետք է զորհաբերես: Ու այդ օրվանից ամուսնն արդեն 3 ամիս է չի ծխում: Եվ ահա կինն արդեն երկու ամիս է հղի է: - Սիրելի բարեկամներ, խնդրում եմ, այստեղ ուշադրություն դարձրեք մի քանի բաների: Այս մարդիկ, թողնելով աշխարհիկ բաները, հույսները դրել են Աստծու վրա ու տարի ու կես հավատալով Քրիստոսին՝ սպասել: Հավատքով ու գիտակցությամբ Պատարագների են մասնակցում ամեն Կիրակի: Ձգտում են ապրել պատվիրաններով: Ուխտերթերի են մասնակցում: Եվ անձնազոհություն անում (ամուսնու ծխելը թողնելը): Սեփական անձը ուրանալը Քրիստոսին հետևելու առաջին պայմանն է: - Տեսնու՞մ էք, ինչ մեծ գործեր է անում Աստված այն մարդկանց կյանքում, ովքեր հետևում են իրեն խոնարհությամբ, սեփական անձը ուրանալով և անձնազոհությամբ: Խնդրում եմ, դուք էլ դարձեք Քրիստոսին, մասնակցեք առաջիկա Խաչերթներին Վարդենիսում այս Ուրբաթ, Գորիսում Հոկտ. 22ին, Կապանում Հոկտ 26ին, Մեղրում Հոկտ 27ին և մյուս հայտարարվելիք Խաչերթերին, վկայելու մեր Տեր Հիսուս Քրիստոսին ու մեր հավատարմությունն արտահայտելու մեր Տիրոջը: Խնդրում եմ, պատմեք այս մեծ հրաշքի մասին ձեր մտերիմներին, կիսեք մարդկանց ու հորդորեք նրանց իրենց կյանքը նվիրել Քրիստոսին: Ու մենք Վերելք կապրենք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին