Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանում՝ իր տան մուտքի դիմաց, կողոպտել են Ստյոպա Սաֆարյանին․ հափշտակել են նրա հեռախոսը:
Ստյոպա Սաֆարյանն այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Չէի ուզում բան գրեմ, բայց մի քանի պիցցառաստների, եթիմների ու գյալմաներին նախնական կասեմ՝ մեկ ա Քոչը նստելու ա, հեռախոսս հայտնաբերվելու է կամ նորն եք առնելու պապայի փողերով, գողերն էլ նստելու են: Էնպես որ արածեք մինչև պիցցայի ժամը գա, իսկ ես մի ընթացք զբաղվեմ գործերով»:
Իսկ փաստաբան Սեդա Սաֆարյանն այս գրառումն է կատարել. քրոջ գրառումը նույնպես Ստյոպա Սաֆարյանը ներկայացրել է ֆեյսբուքյան իր էջում.
«Ուր է Ոստիկանությունը, երբ ձեր հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու գործառույթն իրականացնում եք միայն այն ժամանակ, երբ քաղաքական գործիչների նկատմամբ կիրառվում են ոչ պատահական բռնություններ: Եվ ինչու եք միշտ դեպքը լինելուց հետո փորձում պաշտպանել մարդկանց: Այս ենթադրվող կողոպտիչները բավականին երկար գտնվել են այդ մուտքի մոտ և մյուս երեք մուտքերի մոտ չեն հայտնվել: Կողոպուտի իմիտացիան մի փորձեք որպես վարկած ներկայացնել, պետք է պարզել այն ուժերին, ովքեր այս ամենն օգտագործում են մեր դեմ, նրանք դեռ գործում են»: