Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է․ «Իրանական էլեկտրոնային ռեսուրսները տարածել են գրաֆիկական պատկեր այն մասին, թե ինչ հնարավոր գործողությունների կգնա Իրանը Հայաստանի և Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման միջև ճգնաժամի պայմաններում։
Ըստ այդմ, Թեհրանը նախատեսում է՝ զորավարժությունների և ռազմական վարժանքների անցկացում, դիվանագիտական խողավակներով զգուշացում Բաքվին, Հայաստանի հետ երկկողմ ռազմական պայմանագրի կնքում, սահմանափակ ռազմական գործողություն ԱԹՍ-ներով և հրթիռներով, Հայաստանի բանակին սպառազինությամբ աջակցություն և զինվորական խորհրդականների տրամադրմամբ լոգիստիկ օժանդակություն»։