Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Այսօր ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ԱԺ-ում քվեարկությունից հետո ԱԺ նախագահից պահանջել է ճշտել, թե ով է քվեարկել բացակա պատգամավորի փոխարեն: Այս պահանջից հետո ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը Թևան Պողոսյանին անվանեց «գործ տվող»: Այս արտահայտությունը սովորաբար օգտագործում են փողոցային տարբեր «կալիբրի» խուլիգաններն ու հանցագործները, այն քաղաքացիների հասցեին, որոնք փորձում են օգնել օրինապահ մարմիններին բացահայտելու իրենց հանցագործություններն ու խուլիգանությունները: Հիմա հարց ՀՀԿ ղեկավարությանը. Ինչ գործ ունի նման խուլիգանը Ազգային Ժողովում: