▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ գնով է Վազգեն Սրբազանը Վրաստանի քաղաքացիություն ստացել

Գումբուրդոյի հայտնի դեպքերից անմիջապես հետո պաշտոնանկ արված Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր փոխանորդության առաջնորդ Հայր Բաբգէն վարդապետ Սալբիյանի պաշտոնանկության միակ պատճառը Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Սրբազան Միրզախանյանի հետ ունեցած երկարատև լարված հարաբերություններն էին:

Asekose.am-ի լավատեղյակ, եկեղեցամերձ աղբյուրները նշում են, որ Վազգեն Սրբազանն իր թեմում երբևէ չի հանդուրժել սկզբունքային, ժողովրդի կողմից քիչ թե շատ սիրելի որևէ հոգևորականի: Այդպիսինները, նրա համառ ջանքերով, ի վերջո մեկուսացվել են:

Նրանցից վերջինը Հայր Բաբգէնն էր, ով 11 ու կես տարի լռելյայն դիմադրել է Սրբազանի անթաքույց հալածանքներին: Գումբուրդոյի դեպքն էլ հրաշալի առիթ է եղել Հայր Բաբգէնին հեռացնելու համար, ինչը Սրբազանը չի վարանել օգտագործել: Նման գործելաոճը որոշ շրջանակներ բացատրում են նաև նրանով, որ Վազգեն Սրբազանը նոր է ստացել Վրաստանի քաղաքացիություն, ինչը բավական տարօրինակ է զուտ այն պատճառով, որ վրաց իշխանությունները մեծ դժվարությամբ են քաղաքացիություն շնորհում հատկապես հոգևոր դասը ներկայացնողներին:

Հայր Բաբգէնի պաշտոնանկությունից հետո Ջավախքում լուրջ անհանգստությունների ալիք է բարձրացել ոչ միայն հոգևոր հովվից զրկվելու, այլև վրացահաճո հետագա գործողություններ կանխազգալու առումով, քանի որ Սրբազանը սկսած գործն ավարտին հասցնելու պարտավորություն էլ վերցրած կլինի. այն է՝  վրացիների հետ կոմպլեմենտար քաղաքականություն որդեգրել եկեղեցապատկան վիճելի հարցերի շուրջ:

Ջավախքում շատերն են վկայում, որ իր հեղինակության հաշվին իրենց հայր Բաբգէնին հաջողվել է շատ կնճռոտ հարցերին հայանպաստ լուծումներ տալ, ուստի նրա պաշտոնանկությունը համարում են հայի ձեռքով հային վատություն անելու, նախանձ մարդու անընդունելի արարք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին