Ուրեմն, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ եթե ավագանու ընտրություններն անցնեին ազատ ու արդար, ապա «Բարեւ, Երեւան» դաշինքն առնվազն երկրորդ տեղում կլիներ։ Երեւի ուզում է ասել, որ ՀՀԿ-ն կլիներ առաջինը, իսկ ԲՀԿ-ի փոխարեն իրենք կլինեին երկրորդ տեղում:
Այս հայտարարությունը առաջացնում է մի քանի հարցեր. Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանն համարում է, որ ազատ ու արդար ընտրությունների պարագայում էլ ՀՀԿ-ն կլիներ առաջին տեղում, այսինքն՝ ընդունում է, որ եթե ընտրությունները չկեղծվեին, ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, կստանար ավելի շատ ձայներ, քան մյուս քաղաքական ուժերը:
Մինչդեռ թե ընդդիմությունը, թե ըննդդիմադիր հանրությունը մշտապես վստահ է եղել, որ արդար ընտրությունների պարագայում ՀՀԿ-ն կհավաքեր նվազագույն ձայներ, կհանգրվաներ վերջին տեղերում եւ հարց է՝ կհաղթահարե՞ր անցողիկ շեմը, թե՝ ոչ:
Համլետ Կիրակոսյանի գրառումը
Ֆեյսբուք