▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ էր Երևանի երկնքում այսօր նկատված լուսավոր օբյեկտը

Համացանցում քննարկման առարկա է դարձել այսօր երեկոյան  Երևանի երկնքում նկատված լուսավոր օբյեկտը: 

Բազմաթիվ երևանցիներ են ականատես եղել հետաքրքիր տեսարանին՝ արագ զարգացնելով տարբեր վարկածներ` հրթիռ, որը պայթեց, մետեորիտ, ընկնող արհեստական արբանյակ և անգամ այլմոլորակայինների անհաջող վայրէջք:

Սակայն, ամենայն հավանականությամբ, լուսավոր օբյեկտն իրականում ռուսական ՌՍ-12Մ Տոպոլ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի մաս է…Այս հրթիռի փորձարկումները Ռուսաստանը կատարել է նաև 2014-ին,  2012-ին  և  նախկինում էլ  լուսավոր օբյեկտը երևացել է Երևանի երկնքում: 

Տեսանյութը տրամադրել է Asekose.am-ի ընթերցողներից Կարեն Սիմոնյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին