Արդեն տեղեկացրել ենք, որ Ազգային ժողովի մոտ՝ տրանսգենդերի դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակից քահանան՝ տեր Ղազարը, ոչ կոռեկտ պահվածք ցուցաբերելու համար, մինչև Ավագ շաբաթ փիլոնազուրկ է արվել։
Արարատյան Հայրապետական թեմի հաղորդագրությունում նշվում էր, որ ինչպես բոլոր հոգևորականները, Տեր Ղազարն իրավունք ունի իր վրդովմունքն արտահայտելու այլասերության քարոզի շուրջ, սակայն անընդունելի է քաղաքական հայտարարություններ անելը և քաղաքացուն ոչ հարիր կեցվածք ցուցաբերելը:
Նշենք, որ համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Տեսաուղերձում, որը քահանայի ֆեյսբուքյան էջում հիմա արդեն չգտանք, նա ասում է․ «Չհանդգնես իմ եպիսկոպոսների վրա ուժ բանեցնես, կչքվես էդտեղից, լսեցի՞ր, Նիկոլ»։