Թալինի քաղապետի՝ երեկ կայացած ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է ՀՀԿ-ական քաղաքապետ Սարգիս Արամյանն , ում օգտին տրված ձայները գրեթե կրկնակի են հիմնական թեկնածուին՝ ՀՅԴ ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանին տրված ձայներից:
Asekose.am-ի տեղեկություններով՝ Թալինի ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի հարցում լուրջ գործոն է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը , ով երեկ քաղաքապետարանի աշխատակազմի հիմնական կորիզի հետ եղել է Թալինում: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս քաղաքում հարգում են Տարոն Մարգարյանի խոսքն, ինչն էլ դեր է ունեցել ՀՀԿ-ական թեկնածու հաղթանակի հարցում:
Հատկանշական է, որ Թալինի ընտրություններն անցել են առանց լուրջ խախտումների ու բողոքների: