«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»–ի տեղեկություններով՝ օրերս հանդիպել են նախկին պաշտպանության նախարար, նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցության ապագա ղեկավար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը։
Հանդիպումը նվիրված է եղել Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությանը, կուսակցության գործունեության թույլատրելիի եւ անթույլատրելիի սահմանները որոշելուն։ Արմեն Գեւորգյանը ուրվագծել է այն սահմանը, որը իշխանության համար համարվելու է թույլատրելի։
Նկատենք, որ բանակցությունները վարում Է Սեյրան Օհանյանը, քանի որ իշխանությունները Վիկտոր Ղալլաքյանին այս պահին համարում են ոչ ադեկվատ, իսկ Սեյրան Օհանյանն այս իմաստով իշխանության համար ցանկալի ֆիգուր է նման կարգի հարցեր քննարկելու։
Ի դեպ, «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանին կրկին զգուշացվել է չհատել թույլատրելիի սահմանը, այլապես թե՛ իր եւ թե՛ Դալլաքյանի վերաբերյալ ոչ թե տեղեկություններ ի հայտ կգան ասպարեզ, այլ փաստական նկարահանումներ, այն մասին, թե ինչպես են վերջիններս մինչեւ վերջին պահը գովերգել իշխանությանն ու քծնվել Սերժ Սարգսյանին։
Կարելի է ասել, որ կուսակցության ստեղծման նախնական փուլում Վիկտոր Դալլաքյան-Սեյրան Օհանյան տանդեմը բաց առճակատման չի գնա իշխանության դեմ եւ կհարմարվի Բաղրամյան 26–ից իջեցվող շաբլոնին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում