▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են պատրաստվում անել, եթե ճանապարհն այսօր չբացվի

«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերում խոսել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած երեկվա բազմահազարանոց հանրահավաքի մասին՝ նշելով, որ այն ծառայել է իր նպատակին:

Պետրոսյանն անդրադարձել է նաև ռուս խաղաղապահների երեկվա հավաստիացումներին, ըստ որի՝ Լաչինի միջանցքն այսօր բացվելու է:

«ՌԴ-ում այսօր հանդիպումներ կան, սպասենք, տեսնենք՝ ինչ որոշում է կայացվում, ըստ այդմ էլ կշարժվենք: Եթե ճանապարհը չբացվի, ի՞նչ ենք անելու. մյուս օրը պայմանավորվելու ենք ժամ, իջնենք դեպի օդանավակայան ու պահանջենք հանդիպում Վոլկովի հետ: Այդ օրը մենք բլոկ չենք անելու: Ասելու ենք՝ զանգ տուր Պուտինին, Պուտինը կկարենա զանգով հարց լուծի: Եթե մեր մասին մտածում է՝ պիտի խնդրի Ալիևին. մենք զիջումների տեղ չունենք»,- նշել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին