▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են գրելու ու պատմելու հայկական շոու բիզնեսի ներկած կաչաղակներն ու կնանման տղերքը...

Ֆանտաստիկ բան եմ ասում, բայց ենթադրենք՝ ,,պլեճ,, անելով համաշխարհային աստղերին, մի 30 տարի հետո հայկական շոու-բիզնեսի մեր ,,աստղերն,, էլ որոշեն գիրք գրել իրենց ,,ստեղծագործական ուղու,, մասին....
Կարող եք երեւակայել՝ ի՞նչ են գրելու..
Գրելու են, որ առավոտից իրիկուն տարբեր հեռուստաեթերներում ճաշ էին եփում, միաժամանակ ,,ինտերվյու,, էին տալիս, պատմում, թե ինչպես ծանոթացան իրենց ,,կյանքի երկրորդ կեսի հետ,, հետո՝ ոնց բաժանվեցին, իսկ հետո ինչպես նկարեցին իրենց հերթական ,,կլիպը,, իսկ հետո տոնական եթերների ժամանակ ինչպիսի ,,անակնկալներ մատուցեցին,, հետո՝ ինչպես իրենց տուն եկավ նկարահանող խումբը, որ էլի ճաշ եփեն....
Ուրիշ ի՞նչ են պատմելու այդ ներկած կաչաղակներն ու կնանման տղերքը...
Եթե վերջին անգամ գիրք կարդացել են 8-րդ դասարանում...
Կամ չեն էլ կարդացել...

 

Կիմա Եղիազարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին