▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ էլ ցույց չեն տալիս Հ1-ով. Գալուստ Սահակյան

«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն Ազգային ժողովի հերթական քառօրյային հարց ուղեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, իր իսկ խոսքով, ակնկալելով ստույգ պատասխան:

Վերջինս ցանկանում էր ճշտել, թե ինչու  Հանրային հեռուստաընկերությունը մշտապես «կտրում» և   չի ցուցադրում իր ելույթները խորհրդարանում ու հարցերն՝ ուղղված կառավարությանը:

Աժ նախագահ Գալուստ Սահակյանը չի պատասխանել  հարցին՝նշելով, որ օրակարգի հետ կապ չունի ու նշել է, թե Հ1-ով իրեն էլ ցույց չեն տալիս:

Խոսակցությանը միջամտել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ նույնիսկ ՍԴ-ն է հակասահմանադրական ճանաչել խորհրդարանի հնարավոր պարտադրանքը Հանրային հեռուստաընկերությանը:

Տիգրան Ուրիխանյանը սակայն հակադարձել է, որ խոսքը վերաբերում է  կոնկրետ անձի՝ իրեն և «Հ1-ի տնօրենն ու  Ջաղինյան Ռուբենն իրավունք չունեն որոշեն, թե Ազգային Ժողովի պարտադիր ցուցադրման եթերից ում խոսքերը  «կտրեն», ումը՝ ոչ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին