▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է թաքցնում Փաշինյանն իր թիմից

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն, դեռ վար­չապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանն արդեն կազմել է արտահերթ ընտրություններին մասնակցության իր թիմի նախընտրական ցուցակը, սա­կայն, թե ովքեր են ընդգրկված այնտեղ, անգամ ամենամտերիմների հետ չի կիսվում:

Սա առիթ է դարձել իշխող ուժի ներսում հիստերիկ ջղաձգումների, քա­նի որ արդեն իսկ ակնարկներ են ար­վում, որ ցուցակը բավականին մեծ փոփոխությունների է ենթարկվել, հատկա­պես գործադիրում այսօր տեղավորված ՔՊ-ականների մասով: Ստեղծված անո­րոշ իրավիճակով պայմանավորված՝ վերին օղակներից ոմանք արդեն իսկ ապաստան են փնտրում կա՛մ որեւէ կու­սակցությունում, կա՛մ, պարզապես, արտերկրում:

Այնպես որ, առաջիկայում իր թիմիակիցներին տհաճ անակնկալներ կմատուցի ոչ միայն Փաշինյան Նիկոլը, այլեւ թիմակիցները՝ նրան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին