«Հունվարի 22-ին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը։ Սա հատված էր` պաշտոնական հաղորդագրությունից։ Իսկ հիմա բացեք կառավարության կայքէջն ու անգլերեն տարբերակով կարդացեք նույն լուրը. Ce-Quadrat-ը կառավարության հանճարեղ թարգմանիչները թարգմանել են բառացի՝ «Ce-Square»։ Ավելացնենք նաև, որ սխալ է գրված նաև Էռնստ-Լյուդվիգ Դրայսի ազգանունը»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «168 ժամ» թերթի այսօրվա համարում: