▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է սպասվում քեզ, երբ լատինատառ ես գրում

Տարիներով լատինատառ եմ գրել` մոտ ութ տարի: Արդյունքում լրիվ մոռացել եմ քերականությունը ու գրագետ գրելը:

Էն, ինչ քնից արթնացնեիր` կասեի, հիմա երկար մտածում եմ «ռ», թե «ր» ... դ-թ,է-ե,ջ-չ` բոլորը խառնում եմ ու չեմ կարողանում առաջվա պես հանգիստ ու գրագետ գրել:Հաճախ եմ բառարան բացում, կողքինիս հարցնում:

Մոռացել եմ անգամ ամենապրիմիտիվ բաները:

Ահա, թե ինչ է սպասվում քեզ, եթե լատինատառ ես գրում:

Հետո կդժվարանաս երեխայիդ օգնել դասապատրաստման ժամանակ ու կկարմրես` ինչպես ես:

Աղբյուրն` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին