1996-ից այս կողմ հայաստանյան ընդդիմությունը ակտիվացել է ընտրություններից հետո, ինչը դարձել է մեր իրականությունը բնորոշող, սակայն փոքրիշատե բնական երևույթ: Բնական այն առումով, որ անարդար և կեղծված ընտրություններից հետո մարդիկ փողոց դուրս գալուց բացի այլ ելք չեն տեսնում: Մեկ տարի առաջ անցկացված նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն հրաժարվեցին մասնակցել՝ յուրաքանչյուրն իր պատճառաբանությամբ: Իսկ այսօր, երբ առկա չէ որևէ նախընտրական փուլ, Ժառանգության հետ միասին դրանք հակավարչապետական/հակակառավարական հզոր ակցիաներ են խոստանում հանրությանը: Ի՞նչ է սա, եթե ոչ պալատական հեղաշրջման փորձ, եթե իհարկե այն կյանքի կոչվի, ինչից հաստատ հանրությունը «կունենա» այն օգուտը, ինչ «ունեցավ» 1998-ին: Ցավում եմ, որ այդքան կարճ է մեր հայրենակիցներից ոմանց հիշողությունը:
Ի՞նչ է սա, եթե ոչ պալատական հեղաշրջման փորձ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet