«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանի կարծիքով փոփոխված Սահմանադրությունը խիստ մտահոգիչ կետեր ունի.
«Առաջ պետությունն ապահովում էր շրջական միջավայրի պահպանությունը և վերականգնումը, հիմա պետությունը փոխվել և գրվել է, որ հանրային իշխանությունը խթանում է շրջական միջավայրի պահպանությունը և վերականգնումը:
Իսկ շարունակության մեջ ասվում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին: Ուրեմն, մենք պարտավոր ենք, պետությունը՝ ոչ: Պետությունը խթանում է….հիմա ես նստած խոսում եմ, ես էլ եմ խթանում»,-ասաց Կարինե Դանիելյանը:
«Խթանելը դա ապահովումն է ու նախաձեռնողականությունը»,-հակադարձեց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
«Լեզավաբան ունե՞նք»,-հարցրեց Կարինե Դանիելյանն ու «չգտնելով» շարունակեց.
«Վերացել է նաև անձի՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու ու բնապահպանական տեղեկատվություն ստանալու իրավունքը: Սրա հիման վրա շատերը կարող էին դիմել դատարան»:
Անի Կարապետյան