Մի հատ հարց էլի. «Ի՞նչ ա նշանակում՝ Րաֆֆին հացադուլով Սերժին կանգնեցրել է փակուղու առջև»:
Քանի որ մենք ունենք շատ ակնառու փորձ, որ հացադուլով խնդիր չի լուծվում, ու ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում, ուրեմն կարելի է եզրակացնել, որ Րաֆֆին գիտակցելով է գնացել այս քայլին՝ հասկանալով, որ ոչինչ էլ չի փոխվի, ուղղակի ժամանակ է ձգում: Րաֆֆին իրա հացադուլով ընդամենը ցույց է տվել, որ ՀՀ-ում՝ ի դեմս Րաֆֆու, ընդդիմություն չկա, ու Սերժը ոնց անի, տենց էլ լինելու ա, ցույց ա տվել, որ Սերժը անհաղթահարելի է, իսկ ընդդիմության առաջնորդը խնդիրները լուծում ա երեխայական ոճով՝ հաց չուտելով: Սա՞ է քաղաքականությունը, սա քաղաքականություն չի, սա երեխայություն է: Իսկ էդ փակուղի մտցնելու վերաբերյալ ամպագոռգոռ հայտարարությունները ուղղակի Րաֆֆու կողմնակիցների կողմից արվում են, որպեսզի ինչ-որ չափով արդարացնեն իրենց առաջնորդի գործողությունները: Փակուղու վերաբերյալ թեզը առաջ տանողները գոնե գիտե՞ն՝ ինչ կլինի, եթե Սերժ Սարգսյանը մինչև ապրիլի 9-ը ինքնաբացարկ չտա, ու երդմնակալությունը տեղի ունենա: Ի՞նչ, Րաֆֆին 5 տարի սովա՞ծ է մնալու, ՉՀԱՄՈԶԵՔ ինձ, որ ԻՀԱՐԿԵ տենց էլ կանի:
Ինձ թվում է, որ այս քայլելով Րաֆֆին հենց փակուղու մեջ է դնում իրեն ու իր քայլերը:
Գրառումը` «Անկախ Հայաստան» ֆեյսբուքյան էջից