▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ է նշանակում՝ հրաժարվելու եմ քավորությունից». Կոնջորյանի որոշմանը բացասական են վերաբերվում

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դուք է՞լ եք, ինչպես Վարդան Բոստանջյանը, հրաժարվելու Հայկ Կոնջորյանի քավորությունից․ մեր լրագրողը հարցրել է Էդմոն Մարուքյանին, որը Կոնջորյանի հարսանիքի քավորն է։ Հիշեցնենք՝ Կոնջորյանը «Լուսավոր Հայաստանից» հեռանալու եւ Փաշինյանի թիմին միանալու որոշում է կայացրել։ «Մենք մեր խորհրդում քննարկել ենք իր որոշումը, բայց խորհրդում չենք քննարկում քավոր-սանիկ հարաբերությունները»,- ասել է Մարուքյանը։

«Քավորը եկեղեցով հաստատված բան ա, ի՞նչ է նշանակում՝ հրաժարվելու եմ»։ Հայտնի է, որ տարիներ առաջ Վիկտոր Դալլաքյանի՝ Ծառուկյանի դեմ հայտնի ելույթը պատճառ դարձավ, որ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը հայտարարի քավորությունից հրաժարվելու մասին։ Ինչ վերաբերում է Կոնջորյանին, ապա Մարուքյանն ասել է, որ իրենք տեղեկացված են եղել, բացասական են վերաբերվում նրա որոշմանը, բայց հաջողություն են մաղթում։

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին