▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է, Նունեն վերին արտի ցորե՞ն է…

Hraparak.am գրում է.

Yerkir.am-ը հետաքրքիր տվյալներ է տրամադրում. «Կառավարությունը Գյումրու տուն-ինտերնատին պահուստային ֆոնդից տրամադրել է մոտավորապես 1 միլիոն դրամ, Վարդենիսի տուն-ինտերնատին` 2.8 միլիոն դրամ, N1 գիշերօթիկին` 6.5 միլիոն դրամ, Նորքի տուն-ինտերնատին` 10.5 միլիոն դրամ»: Բերանս ուզում էի բացել ու ասել՝ կեցցե մեր կառավարությունը, երբ աչքովս ընկավ «Նունե Եսայան» բարեգործական կազմակերպությանը տրամադրած գումարի չափը՝ 20 միլիոն դրամ: Ես չգիտեմ՝ Հայաստանում կա էլի՞ մասնավոր նման կազմակերպություն, որին կառավարությունը անհատույց, այն էլ մայրաքաղաքի սրտում, տրամադրի 487.5 քմ մակերեսով մի ամբողջ երրորդ հարկ ու մեր քյասիբ հալին նման շռայլ ֆինանսավորում անի ամեն տարի, թե՞ միայն Նունեն է: Նախորդ 20 միլիոնի ժամանակ Տիգրանին էինք ասում, հիմա էլ վարչապետը փոխվել է, այդ ու՞մ մեղմ շշնջոցով է Նունեի մասնավոր ընկերությունն ամեն անգամ 20 միլիոնով օծվում: Եթե ոչ մեկը չկա, այդպես կասեն՝ հիվանդ քեռակի՜ն…, մնում է ասել՝ ի՞նչ է, Նունեն վերին արտի ցորե՞ն է…

Հեղինակ`Հասմիկ Բաբաջանյան

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին