▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է մնացել Հայաստանում եղածը դուստրերին և փեսաներին կտակող Ծառուկյանին. «Իրատես de facto»

Թերթը գրում է, որ ԲՀԿ–ի իրենց աղբյուրների փոխանցմամբ Գագիկ Ծառուկյանը «հարկավորների» հետ նախնական պայմանավորվածություն է ունեցել, որ ավելի փոքր կազինոների «վերացման» ֆոնին, «Փարավոնի» ու «Շանգրիլայի» կողքին պետք է Պտղնիում կառուցի մեծ խաղատուն՝ ներդնելով այնտեղ հարյուր հիսուն միլիոն դոլար։

«Սակայն վերջին շրջանում իր ակտիվները Հայաստանից դուրս հանող, Հայաստանում եղածն էլ դուստրերին և փեսաներին կտակող Ծառուկյանը ոչ մի կերպ չի ցանկանում կառուցել այդ կազինոն ու նման ներդրում անել Հայաստանում։

Որոշ գնահատումներով՝ կտակներից հետո Հայաստանում նրան մնացել են «Նոյ» կոնյակի գործարանը և «Փարավոն» խաղատունը, իսկ «Հունդայի» ներկրումը նա «կիսում» է ոչ անհայտ, ալամ աշխարհի հայերի «հայր» Արա Աբրահամյանի հետ»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին