▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է մե՞ղր է էդտեղ քսված.Կոմիտաս 5 շենքի բնակիչները բողոքում են

aravot.am-ի փոխանցմամբ Կոմիտաս 5 հասցեի մի խումբ բնակիչներ այսօր Երեւանի Քաղաքապետարանի առջև հավաքվել և  հանդիպում են  պահանջել գլխավոր ճարտարապետի հետ: Նրանց դիմավորել են  քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալն ու քաղաքաշինական ծրագրերի կարգավորման բաժնի պետ Արբակ Վարդանյանը:

Բնակիչները բողոքել են,  որ շինարարությունը կանգ չի առնում. «Շարունակում են փորել ու փորել: Էն էլ Կոմիտաս 7 շենքի տակ: Ինչ է մե՞ղր է էդտեղ քսված»: Ա. Վարդանյանն էլ բացառել է, որ 7-րդ շենքի տակը փորվում է. «Հնարավոր չէ փորել, եթե փորեն` Կոմիտասի 7-րդ շենքը կփլվի»: Բնակիչներն էլ շարունակեցին. «Բա էդ ենք ասում` փլվում է: Էսքան ժամանակ մի ղեկավար եղե՞լ է այնտեղ, մի ճարտարապետ եկե՞լ, տեսե՞լ է»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին