▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է կատարվում ներսում և դրսում․ Տրանսպորտի ուղեվարձի թանկացում

Երևանի քաղաքապետարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ են.  Դրսում անցկացվում է բողոքի ակցիա՝ ընդդեմ տրանսպորտի ուղեվարձի թանկացման, իսկ ներսում՝  ավագանին այսօր քննարկելու է տրանսպորտի ուղեվարձի թանկացման աղմկահարույց նախագիծը:

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է։

Դիտեք նաև՝

Թարմացված․ Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է, հավաքվածները պահանջում են չեղարկել հասարակական տրանսպորտի թանկացման նախագիծը։ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց իր մտահոգությունները․ «Իրենք անում են ընդամենը հասարակական տրանսպորտի վատթարացում, որովհետև այս մոդելով դա չի աշխատի, ոնց որ չաշխատեց կարմիր գծերի ծրագիրը կենտրոնում։ Կա տրանսպորտի և հասարակական տրանսպորտի տարբերություն, քաղաքային իշխանությունները խոսում են միայն հասարակական տրանսպորտի մասին, տաքսիների վերաբերյալ ոչինչ չկա, տաքսիստները իրենք ինքնուրույն պայքարում են օնլայն տաքսիների հարթակների հետ և այլն։ Քաղաքային իշխանությունները երբևէ որևէ միջազգային մասնագետների հետ չեն քննարկել, թե Երևանում հասարկական ո՞ր տրանսպորտի ուղղությունն է ճիշտ զարգացնել, օրինակ մենք առաջարկում ենք տրամվայների տարբերակը, որն ավելի կոլորիտային է ու երևանյան։ Ունեմ համոզմունք և քաղաքային իշխանություննները չկարողացան ապացուցել հակառակը, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտը գոնե 3-5 տարով կարող է լինել անվճար և այդ գումարի տեղը մենք ասում ենք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին