Մամուլում լուրեր են շրջանառվում, թե ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն իր հարցազրույցներից մեկում նշել է՝ քառօրյա պատերազմը «Պուտինի արածն էր»:
Անդրադառնալով սրան՝ Լեռնիկ Ալեքսանյանը Asekose.am-ի հետ զրույցում ասաց. «Կտրականապես հերքում եմ, որ նման բան եմ ասել: Դա բացահայտ սուտ է: ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է, և ես հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կողմնակիցն եմ: Ես ընդամենը նշել եմ, որ ռուս-ադրբեջանական շահերը կարող են համընկնել, բայց դա չի կարող վերաբերվել քառօրյա պատերազմին»: